Thursday, October 20, 2011
Tuesday, October 18, 2011
Այցելություն Դիլիջանի նորակառույց թանգարան
Սեպտեմբերի 30-ին 8-րդ դասարանը դասղեկ Արևիկ Աբգարյանի ուղեկցությամբ այցելեց նորակառույց թանգարան: Թանգարանի շենքը շատ գեղեցիկ էր,սրահները` մեծ ու լուսավոր: Երեխաները հետաքրքրությամբ հետևում էին աշխատակցուհուն և լսում նրա բացատրությունները: Երեխաներին ցուցադրված նկարներից առավել դուր էր եկել Այվազովսկու աշխատությունը:
Ուսուցիչները սովորում են անգլերեն
Մեր դպրոցի երիտասարդ ուսուցիչների հետաքրքրությունները բազմազան են: Անգլերենի ուսուցչուհի Մարինե Ասատրյանի և խաղաղության կորպուսի կամավոր Քելյեն Լաուերի նախաձեռնությամբ այս տարվա սեպտեմբերից դպրոցում գործում է <English club> ակումբը: Երիտասարդ ուսուցիչների մեծ հետաքրքրությամբ են հաճախում ակումբ և զարգացնում իրենց խոսակցական անգլերենը:
Friday, October 7, 2011
«Դպրոցական բլոգ»-ի գլխավոր մրցանակը ստացավ դիլիջանցի դպրոցականը
«Դպրոցական բլոգ» ծրագրի գլխավոր մրցանակ ստացավ դիլիջանցի, մեր դպրոցի նախկին սան, թիվ 4 դպրոցի հիմնի երաժշտության և բառերի հեղինակ Ռոբերտ Պետրոսյանը: Այն նեթբուք էր:
«Դպրոցական բլոգը» մեկնարկել է մարտի սկզբից`աշակերտների միջոցով բարձրաձայնելու դպրոցական կյանքում առկա խնդիրները: Այն հայկական էլեկտրոնային դաշտում գործող մի նախագիծ է, երբ բլոգում հեղինակները հենց երեխաներն են: Նրանք ծրագրի ընթացքում տեխնիկապես կրթվել են ու բլոգինիգի միջոցով խոսում են իրենց հուզող հարցերի մասին. ուսուցիչ-աշակերտ հարաբերություններ, բռնություն, դրամահավաքություն, ավագ դպրոց, խտրականություն գնահատականների հարցում, սեր, ընկերություն և բազմապիսի այլ թեմաներ, որոնք արդիական են դեռահասին բնորոշ տարիքին:
Ծրագրում ընդգրկվել են 10 դպրոցականներ Էջմիածնից, Ալավերդիի երեք համայնքներից, Դիլիջանից, Մարտունիից և Երևանից, իսկ հաջորդ փուլին մասնակցելու համար դիմում են նոր դպրոցականներ:
Կարճ ժամանակում բլոգը լայն ճանաչում ձեռք բերեց համացանցում` գրանցելով ամսական 8000-10.000 այցելու և ստանալով Google որոնողական համակարգի PR5 հանրաճանաչության հեղինակավոր գործակից: 6 ամսվա ընթացքում բլոգն ունեցել է 80.000 այցելություն:
Բլոգում գործում է նաև հոգեբանի և իրավական էջեր, որոնք վարում են մասնագետ հոգեբանն ու լրագրողը: Նրանք գրառումներ են անում դպրոցական տարիքին բնորոշ իրավական և հոգեբանական խնդիրների մասին և կոնկրետ լուծումներ առաջարկում երեխաների առաջ քաշած խնդիրների առնչությամբ:
Միջոցառմանը ներկա էին բլոգի բոլոր հեղինակները, որոնց ակտիվ մասնակցությունը խրախուսելու համար նախատեսված են մրցանակներ. 6 դպրոցական ստացավ 10 հազար դրամ խրախուսական պարգև: Գլխավոր մրցանակը` նեթբուք, ստացավ Ռոբերտ Պետրոսյանը` Դիլիջանից, ով ծրագրի ընթացքում եղել է ամենահամարձակ և ակտիվ բլոգերը:
Thursday, October 6, 2011
Շնորհավոր տոնդ, սիրելի' ուսուցիչ
Հոկտեմբերի 5-ը այն մարդկանց տոնն է, ովքեր աշակերտին այնքան հարազատ ու սիրելի են: Այն մարդկանց որոնցից յուրաքանչյուրը իր աշխարհն է բացում մեր առաջ: Այդ օրը մեր սիրելի ուսուցիչների տոնն է...
4-րդ դասարանի աշակերտների և նրանց դասղեկների` Նելլի Վասիլյանի և Արևիկ Հարությունյանի ջանասիրության և աշխատանքի շնորհիվ ուսուցիչներին մատուցվեց մի հիանալի միջոցառում: Միջոցառումն ուղեկցվում էր երգերով ու պարերով: Ամբողջ միջոցառման ընթացքում երեխաներին հաջողվեց պահպանել ուսուցիչների ժպիտն ու բարձր տրամադրությունը: Նրանք ցանկանում էին, որպեսզի ժպիտը երբեք չբացակայի ուսուցիչների դեմքից, որ նրանք միշտ մեր կողքին լինեն իրենց ժպտացող աչքերով և բարի ժպիտով:
Եվ, միթե հնարավոր էր անտարբեր անցնել այն մարդկանց տոնի կողքով, որոնք իրենց մեջ կրում են այնպիսի պատասխանատվություն, որը միայն մայրը կարող է ունենալ:
4-րդ դասարանի աշակերտների և նրանց դասղեկների` Նելլի Վասիլյանի և Արևիկ Հարությունյանի ջանասիրության և աշխատանքի շնորհիվ ուսուցիչներին մատուցվեց մի հիանալի միջոցառում: Միջոցառումն ուղեկցվում էր երգերով ու պարերով: Ամբողջ միջոցառման ընթացքում երեխաներին հաջողվեց պահպանել ուսուցիչների ժպիտն ու բարձր տրամադրությունը: Նրանք ցանկանում էին, որպեսզի ժպիտը երբեք չբացակայի ուսուցիչների դեմքից, որ նրանք միշտ մեր կողքին լինեն իրենց ժպտացող աչքերով և բարի ժպիտով:
Եվ, միթե հնարավոր էր անտարբեր անցնել այն մարդկանց տոնի կողքով, որոնք իրենց մեջ կրում են այնպիսի պատասխանատվություն, որը միայն մայրը կարող է ունենալ:
Աշակերտական խորհրդի առաջին նիստը
2011թ. սեպտեմբերի 23-ին տեղի ունեցավ Դիլիջանի թիվ 4 դպրոցի Աշակերտական խորհրդի նիստ: Աշակերտները ծանոթացան ԱԽ կանոնակարգին և առաջադրեցին ԱԽ նախագահի թեկնածուներ: Որոշվեց, որ առաջադրված թեկնածուները հաջորդ նիստին կներկայացնեն իրենց ծրագրերը: Լավագույն ծրագրերով ներկայացած աշակերտը կընտրվի ԱԽ նախագահ:
Նիստը անցկացրեց դպրոցի կազմակերպչական գծով փոխտնօրեն Մարինե Ասատրյան:
Նիստին ներկա էին Հույսի կամուրջ հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ:
Նիստը անցկացրեց դպրոցի կազմակերպչական գծով փոխտնօրեն Մարինե Ասատրյան:
Նիստին ներկա էին Հույսի կամուրջ հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ:
Sunday, October 2, 2011
Հայաստանի Հանրապետությունը 20 տարեկան է
Սեպտեմբերի 22-ին տոնական տրամադրությամբ էին դպրոց շտապող աշակերտները: Այդ օրն էր նշվում Հայաստանի Հանրապետության 20 ամյակը դպրոցում: Նախօրոք բացված <Հայաստանը քո աչքերով> ցուցահանդեսի մոտ հավաքված աշակերտները շնորհավորում էին միմյանց և ուսուցիչներին:
Միջոցառմանը մասնակցում էին աշակերտներ մի շարք դասարաններից: Հայոց հզոր թագավորների խոսքով հանդես եկան IX-րդ դասարանի տղաները: Հայաստանին նվիրված երգերով, պարով և ասմունքով ելույթ ունեցողները դահլիճը լցրեցին տոնական տրամադրությամբ:
Միջոցառմանը ներկա էին ուսուցիչներ, ծնողներ, աշակերտներ, հյուրեր:
Միջոցառմանը մասնակցում էին աշակերտներ մի շարք դասարաններից: Հայոց հզոր թագավորների խոսքով հանդես եկան IX-րդ դասարանի տղաները: Հայաստանին նվիրված երգերով, պարով և ասմունքով ելույթ ունեցողները դահլիճը լցրեցին տոնական տրամադրությամբ:
Միջոցառմանը ներկա էին ուսուցիչներ, ծնողներ, աշակերտներ, հյուրեր:
Thursday, September 1, 2011
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ 2011-2012 ՈՒՍՏԱՐԻ
Այսօր` սեպտեմբերի 1-ին բոլոր դպրոցները իրենց դռները բացեցին աշակերտների առաջ: Բացառություն չէր նաև մեր դպրոցը:
Դպրոցի բակում հավաքվել էին թե' աշակերտներն ու ուսուցիչները, թե' ծնողները, որոնք մեծ հիացմունքով էին հետևում կազմակերպված միջոցառմանը, իսկ այն, ինչպես միշտ, աչքի էր ընկնում իր յուրօրինակությամբ: Առավել ոգևորված էին առաջին դասարանցիները. չէ որ նրանք առաջին անգամ էին ոտք դնում այս զարմանահրաշ աշխարհ:
Ողջույնի խոսքով հանդես եկան դպրոցի տնօրեն Ծովիկ Մկրտչյանը, Դիլիջանի հետախուզական գումարտակի լեյտենանտ Մ. Գաբրիելյանը, Երիտասարդ Բանկ կոմիտեի Դիլիջանի մասնաճյուղի ներկայացուցիչ Մ. Առաքելյանը, <<Հույսի Կամուրջ>> ՀԿ-ի ներկայացուցիչ Ա. Գրիգորյանը, ընթերցվեց քաղաքապետ Ա. Սանթրոսյանի ուղերձը սեպտեմբերի 1-ի կապակցությամբ:
Պատվոգրեր և գովասանագրեր հանձնվեցին նախորդ ուսումնական տարում առավել աչքի ընկած աշակերտներին:
Միջոցառման վերջում դպրոցի հիմնի երաժշտության ներքո, որի երաժշտության և բառերի հեղինակն է մեր դպրոցի սան Ռոբերտ Պետրոսյանը, հնչեց 2011-2012 ուստարվա սկիզբն ազդարարող ԱՌԱՋԻՆ ԶԱՆԳԸ:
Միջոցառումը կազմակերպել էին Մարինե Ասատրյանը, Մարինե Դավթյանը և Ալիտա Միրիբյանը:
Դպրոցի բակում հավաքվել էին թե' աշակերտներն ու ուսուցիչները, թե' ծնողները, որոնք մեծ հիացմունքով էին հետևում կազմակերպված միջոցառմանը, իսկ այն, ինչպես միշտ, աչքի էր ընկնում իր յուրօրինակությամբ: Առավել ոգևորված էին առաջին դասարանցիները. չէ որ նրանք առաջին անգամ էին ոտք դնում այս զարմանահրաշ աշխարհ:
Ողջույնի խոսքով հանդես եկան դպրոցի տնօրեն Ծովիկ Մկրտչյանը, Դիլիջանի հետախուզական գումարտակի լեյտենանտ Մ. Գաբրիելյանը, Երիտասարդ Բանկ կոմիտեի Դիլիջանի մասնաճյուղի ներկայացուցիչ Մ. Առաքելյանը, <<Հույսի Կամուրջ>> ՀԿ-ի ներկայացուցիչ Ա. Գրիգորյանը, ընթերցվեց քաղաքապետ Ա. Սանթրոսյանի ուղերձը սեպտեմբերի 1-ի կապակցությամբ:
Պատվոգրեր և գովասանագրեր հանձնվեցին նախորդ ուսումնական տարում առավել աչքի ընկած աշակերտներին:
Միջոցառման վերջում դպրոցի հիմնի երաժշտության ներքո, որի երաժշտության և բառերի հեղինակն է մեր դպրոցի սան Ռոբերտ Պետրոսյանը, հնչեց 2011-2012 ուստարվա սկիզբն ազդարարող ԱՌԱՋԻՆ ԶԱՆԳԸ:
Միջոցառումը կազմակերպել էին Մարինե Ասատրյանը, Մարինե Դավթյանը և Ալիտա Միրիբյանը:
Saturday, June 4, 2011
Վերջին դաս
Մայիսի 26,27-ին Դիլիջանի թիվ 4 դպրոցի շրջանավարտների <Վերջին դաս> միջոցառումն էր: Տոնական էր ամեն ինչ, և ուսուցիչները, և ծնողները, և աշակերտները հուզված էին` լեցուն ժպիտով և երջանկությամբ:
Շրջանավարտներին օրհնեց Տեր Շավարշը, մաղթանքի խոսքեր ասացին ուսուցիչները, դասղեկները (Մ.Պողոսյան, Ա. Զուրաբյան), տնօրեն` Ծ. Մկրտչյանը:Վերջում կենդանի երաժշտությամբ և ուրախ պարի ուղեկցությամբ հնչեց ուսումնական տարվա վերջին զանգը:
Wednesday, May 25, 2011
Ֆուտբոլի մրցույթ
Չնայած դպրոցում և աշակերտները, և ուսուցիչները զբաղվաց են տարեվերջյան գնահատականներով, դպրոցը հետ չի մնում ֆիզկուլտուրայից: Այսօր դպրոցում կազմակերպվել էր ֆուտբոլի մրցումներ դասարանների միջև: Ակտիվ մրցակցություն էր թիմերի միջև: Ամեն դասարանին ոգևորելու էին եկել դպրոցի աշակերտները:
Արդյունքները այժմ պարզ չեն, այն կհրապարակենք վաղը:
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ենք հայտնում կազմակերպիչ Գ. Թովմասյանին:
Արդյունքները այժմ պարզ չեն, այն կհրապարակենք վաղը:
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ենք հայտնում կազմակերպիչ Գ. Թովմասյանին:
Monday, May 16, 2011
Շախմատի դասարանն էլ համալրվեց
Այդ ծրագրի մասնակիցներից մեկն էլ մեր դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Գարիկ Թովմասյանն էր, որի ներկայացրած ծրագիրը հավանության արժանացավ ժյուրիի կողմից:
Այդ ծրագրում նա ներկայացրել էր դպրոցում <Շախմատ>-ի դասերի ընթացքում ուսուցչի առջև դրված խնդիրները լուծելու ճանապարհին առաջացած դժվարությունները և առաջարկել էր միջոցներ դասապրոցեսը առավել ռացիոնալ օգտագործելու համար: Նա առաջարկել էր այդ նպատակով ձեռք բերել պատի մագնիսական շախմատ, որը բավականին կհեշտացներ ուսուցչի աշխատանքը, մասնավորապես, շախմատային պարտյանները այդպիսի գրատախտակի վրա ուսումնասիրելն և քննարկելն ավելի հեշտ կլինի:
Շնորհակալություն ենք հայտնում Գարիկ Թովմասյանին նախաձեռնության համար իսկ YOUTH բանկին ֆինանսապես աջակցելու համար:
Tuesday, May 10, 2011
Հայրենական Մեծ պատերազմի 66 եւ Շուշիի ազատագրման 19 ամյակ
Մայիսի 9-ին հայ ժողովուրդը նշում է Երկրորդ համաշխարհային պատերազմում փառապանծ հաղթանակի և Շուշիի ազատագրման տոնը: Տոնակատարությունները տեղի են ունենում աշխարհի շատ երկրներում, որոնք ազատագրվեցին ֆաշիզմի ճիրաններից: Անշուշտ, մեծ հաղթանակի ձեռք բերման գործում անգնահատելի է խորհրդային ժողովրդի գործած սխրանքը, որն ազատություն պարգևեց մարդկությանը: Հայ ժողովուրդը իր ներդրումն ունեցավ ֆաշիստական Գերմանիայի տապալման և վերստին ազատություն ստանալու վեհ գործում: Հայկական զորամիավորումները բազմիցս արձանագրեցին քաջագործություններ, որոնք դրվատվել և պատմություն են դարձել ու այդ կերպ հայրենասիրության օրինակ դարձել սերունդների համար:
Տաղանդաշատ ու ազատասեր հայ ազգը բազում հերոսներ տվեց, որոնք ապացուցեցին այն պարզ ճշմարտությունը, որ մենք պատրաստ ենք և ունակ մարտնչելու մեր ազատությանն ու գոյությանն ոտնձգություն փորձ անող անիրավ ոսոխի դեմ: Տասնամյակներ անց մեր հերոսությունը կրկին ուրվագծվեց ղարաբաղյան դաժան պատերազմի տարիներին, երբ անկոտրում մեր կամքը չկոտրվեց նաև Շուշվա մատույցներում: Թշնամուն ցույց տրվեց համարձակ ու հանդուգն պատասխան: Արդյունքում հնավուրց հայկական Շուշին վերագտավ իր ազատությունը: Վերանկագնվեց պատմական արդարությունը. Վսեմ հայոց լեռները անպարտելի են, կանգուն, միշտ պատրաստ ելուզակներին դիմագրավելու: Պատահական չէ, որ բազմաչարչար հայ ժողովուրդն իր հարատևման իր պատմության օրհասական պահերին միաբանվել է, զգալով, որ ամեն վայրկյանը անգին է արյան նման, որով գրվելու է մեր նորօրյա պատմությունը: Մեր պատմության ուշագրավ իրադարձությունները եղել են մայիս ամսին և ազատատենչ հայ մարտիկը պատվով է կատարել իր պարտքը սուրբ հողը վերադարձնելու համար:
Ավանդություն է դարձել յուրաքանչյուրիս այցելությունը զոհվածների շիրիմներին: Դիլիջանի թիվ դպրոցի մանկավարժական և աշակերտական համույթը, ի դեմս տնօրեն Ծ.Մկրտչյանի, մայիսի 9-ին իր հարգանքի տուրքը մատուցեց Մեծ Հայրենականում և Շուշիի ազատագրման համար զոհված հայորդիների հուշարձանին: Մենք հիշում ենք բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը տվեցին մեր այսօրվա ու ապագայի ազատության համար: Նրանք հերոսներ են, անմահ հերոսներ, ովքեր երբեք չեն կարող մոռացվել: Նահատակ հայորդիները օրինակ են ծառայում ներկա երիտասարդի համար, ով պարտավոր է մեր հայրենիքին աննշան սպառնալիքի դեպքում կանգնել հայրենի սահմանի վրա` պաշտպանելու Հայոց աշխարհը:
Նոր համակարգիչներ դպրոցում
2002թ-ին մեր դպրոցը Դիլիջանում առաջինն էր, որ ընդգրկվեց Project Harmony կազմակերպության Դպրոցների Փոխկապակցման Ծրագրում և ստացավ համակարգիչներ: Այդ համակարգիչների մուտքը մեր դպրոց ճիշտ ժամանակին էր, որովհետև ժամանակակից կյանքը վաղուց դա էր պահանջում: Դպրոցը այդ ծրագրի շնորհիվ մասնակցեց շատ ծրագրերի, դասերն անց էին կացվում նոր տեխնոլոգիաներով: Ծրագրի շրջանակներում համարվում էր ակտիվներից մեկը:
Սակայն տարիների ընթացքում, տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց մեր համակարգիչները իրենց այնքան էլ չէին արդարացնում և թարմացման կարիք ունեին: Այս տարվա ապրիլ ամսին Հանրապետական կուսակցության կողմից ստացանք 10 նոր համակարգիչ, 1 մուլտիֆունկցիոնալ սարք և 1 տեսացրիչ : Այժմ մեր դպրոցում ժամանակակից ուսուցման համար կան բավարար պայմաններ:
Մեր մասնակցությունը Քաղաքացի նախագծին
1.05.2011թ.-ին Հայաստանի Ամերիկյան Համալսարանում տեղի ունեցավ <<Քաղաքացի նախագիծ>> ծրագրի շնորհանդեսը: Շնորհանդեսին մասնակցում էին ՀՀ-ն շատ դպրոցներ, այդ թվում Դիլիջանի թիվ 4 դպրոցի աշակերտական խումբը, ուսուցչուհի Արևիկ Աբգարյանի ղեկավարությամբ: Նախագծի նպատակն էր արդյունավետ իրականացնել համայնքային հիմնախնդիրների հետազոտություն և մշակել դրանց լուծման տարբերակների փաթեթ: Դպրոցի մասնակից խումբը համայնքային խնդիր ընդունեց <<Ներքաղային տրանսպորտի >> հիմնախնդիրը: Աշակերտները հիմնախնդիրը հետազոտեցին, համդիպումներ ունեցան տրանսպորտը սպասարկող ընկերության և ՏԻՄ-ի ներկայացուցիչների հետ: Աշակերտների կողմից կատարված հետազոտությունների արդյունքում պատրաստվեց հիմնախնդիրը ներկայացնող և լուծումները ցուցադրող ստենդ: Այն ցուցադրվեց Հայաստանի Ամերիկյան Համալսարանում տեղի ունեցած <<Քաղաքացի նախագիծ>> 3-րդ շնորհամդեսին: Մասնակից խումբը ներկաներին ներկայացրեց Դիլիջան քաղաքի հիմնախնդիրը և դրա հնարավոր իրատեսական ու հաղթահարման ուղիները:
Շնորհանդեսին ներկա էին դպրոցի տնօրեն Ծովիկ Մկրտչյանը, ուսուցիչներ Արարատ Ալիխանյանը և Ալվարդ Մաիլյանը:
Այս ծրագրի հիմնական նպատակն էր բարելավել սովորողների քաղաքացիական գիտելիքները, հմտությունները: Դպրոցի կողմից շնորհակալություն ենք հայտնում այս ծրագիրն իրականացնող կազմակերպություններից:
Friday, April 22, 2011
Սուրբ Զատիկ
Գարնան ամենագունավոր տոնը ` Սուրբ Զատիկն է: Այս տոնը հին պատմություն ունի: Երբ Հիսուսը համբարձվեց, նրա աշակերտներն ուղևորվեցին տարբեր երկրներ` տարածելու նրա համբարձման ուրախ լուրը: Մարիամն էլ, հավկիթը ձեռքին, եկավ Հռոմ` Տիբերիոս կայսեր մոտ և ասաց, որ Հիսուսը չի մահացել, այլ համբարձվել է (Հիսուս հարեավ ի մեռելոց): Տիբերիոսը միայն ծիծաղեց, և ասաց, որ դա այնքան անհավանական է, որքան այն, որ Մարիամի ձեռքի ճերմակ հավկիթը կարմրի: Տիբերիոսը չհասցրեց ավարտել խոսքը, երբ Մարիամի ձեռքի հավկիթը հանկարծ կարմրեց: Հենց այդ ժամանակից էլ, ի հավատ հարություն առած Քրիստոսի, բոլորս մեր ընտանիքներում հավկիթ ենք ներկում: Զատկի սեղանի պարտադիր մասն է չամչով փլավը: Եվ դա նույնպես խորհրդանշական է. Քրիստոսը կոչ է անում բոլոր մարդկանց` հավատալ իրեն և սիրել միմյանց. բրինձը խորհրդանշում է բազում մարդկանց, իսկ չամիչը այն քչերին, ովքեր արդեն ընդունել են նրա կոչը և լցվել սիրով ու հավատքով: Հավկիթը կարմիր ներկում են միայն Զատիկի օրը, որովհետև կարմիր գույնը Քրիստոսի արյան խորհրդանիշն է, իսկ հավկիթը` Երկրի. կեղևը երկինքն է, սպիտակուցը` ջուրը, իսկ դեղնուցը` հողը: Մենք էլ, երբ պահում ենք հավկիթը ձեռքում, ազդարարում ենք մեր փրկությունը:
ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐԵԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ:
ՕՐՀՆԵԱԼ Է ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ:
Մեր փոքրիկ օգնությունը Ճապոնիային
Ողջ աշխարհը ցնցեց Ճապոնիայում տեղի ունեցած հզոր, աղետալի երկրաշարժը և դրան հաջորդած ցունամին, որի հետևանքով զոհվեցին հազարավոր մարդիկ:
Կոչին սիրով արձագանքեց նաև թիվ 4 դպրոցը: Հաստատության 8 և 9 –րդ դասարանների աշակերտներն իրենց ուսուցիչնեերի հետ պատրաստեցին մի քանի տասնյակ կռունկներ, որոնք ունեն մարդասիրության և ուրիշին կարեկցելու լուրջ խորհուրդ: Փոխտնօրեն Մ.Ասատրյանի անմիջական ղեկավարությամբ սովորողները ուսուցչուհիներ Ժ.Մեջլումյանի և Լ.Դավթյանի օգնությամբ պատրաստեցին բարություն խորհրդանշող գեղեցիկ կռունկներ, որոնք կուղարկվեն հասցեատերերին:
Այսպիսով երեխաներն իրենց փոքրիկ օգնությունը ցուցաբերեցին Ճապոնիայի աղետալի երկրաշարժից և ցունամիից տուժած մարդկանց:
Թեկուզև բարոյական աջակցությունը աղետի ենթարկվածների համար շատ կարևոր է, ուստի ողջ աշխարհում սկսվեց Ճապոնիային օգնելու համաշխարհային ակցիա: Ակցիայի կազմակերպիչը ամերիկյան մի կազմակերպություն է , որ կոչ է արել պատրաստել թղթե կռունկներ, դրանք ուղարկել իրենց, իսկ յուրաքանչյուր թղթե կռունկի համար կազմակերպությունը Ճապոնիային է փոխանցում երկու ամերիկյան դոլար:
Կոչը արձագանք գտավ հանրապետության մարզերում:
Հրաժեշտ այբբենարանին
Ապրիլի 14-ին և 15-ին IԱ և IԲ դասարաններում դասվարներ Ալիտա Միրիբյանը և Գայանե Սահակյանը անցկացրեցին օրինակելի ամփոփիչ դասեր <Հրաժեշտ այբբենարանին> թեմայով:
Երեխաները դասի ընթացքում ցուցադրեցին իրենց ձեռք բերած գիտելիքները, հմտությունները, բանավոր խոսքը և ամենակարևորը` իրենց տառաճանաչությունը:
Երեխաներն ուրախ էին, մթնոլորտը` տոնական: Դասերին ներկա էին դպրոցի տնօրինությունը, ուսուցիչներ, ծնողներ:
Subscribe to:
Posts (Atom)