Ապրիլի 22-ին դպրոցի բակում անսովոր եռուզեռ էր: Աշակերտները հավաքվել էին շաբաթօրյակի: Յուրաքանչյուր դասարանին դպրոցի բակում տրամադրված էր որոշակի տարածք: Աշակերտները իրենց դասղեկների ղեկավարությամբ կարգի բերեցին իրենց հատկացված տարածքները, ծաղիկներ տնկեցին:
Աշակերտական խորհուրդը նույնպես իր մասնակցությունն ունեցավ կազմակերպված շաբաթօրյակին:Նրանք ներկայացել էին կանաչ տարբերանշաններով: Աշխորհրդի անդամները կրաջրով ներկեցին դպրոցի շրջակայքի ծառերի բները, ծառերին և սյուներին փակցվեցին նախօրոք պատրաստված Պահպանել մաքրություն խորագրով գրություններ:
ԴԻԼԻՋԱՆԻ ԹԻՎ 4 ԴՊՐՈՑ
Thursday, May 17, 2012
Friday, May 4, 2012
Ապրիլի 7-ին մրցում են մայրիկները
Saturday, April 14, 2012
Շաշկու մրցումներ
Sunday, March 25, 2012
Ազգային ժողովի գավաթի խաղարկություն
Այդ մրցույթին ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին նաև մեր դպրոցի I-VI դասարանների աշակերտները: Թեժ պայքար էր ընթանում: Աշակերտները մեծ ոգևորությամբ էին հանդես գալիս: Մեր դպրոցի աշակերտները առանձնակի վարպետությամբ էին աչքի ընկնում: Պակաս ոգևորությամբ չէին խանդավառված նաև նրանց դասվարներ Գենյա Թամրազյանը, Ալիտա Միրիբյանը, Կարինե Ղուշչյանը, Էրիկա Սևանյանը:
Արդյունքում մեր դպրոցը պարգևատրվեց ՀՀ կրթության և գիտության նախարարության վկայագրով: III Ա դասարանի աշակերտներ Սմբատ Օթարյանը, Արթուր Վարդանյանը, Սյուզաննա Գուլինյանը, Ալիսա Գրիգորյանը և V դասարանի աշակերտներ Էրիկ Դավթյանը, Խորեն Գրիգորյանը, Լաուրա Մովսիսյանը, Արաքսյա Խաչատրյանը Տավուշի մարզում գրավեցին I տեղը և արժանացան հանրապետական փուլին մասնակցելու բարձր պատվին: Հաջողություն նրանց...
Wednesday, March 14, 2012
Մարտի 8
Միջոցառումն սկսվեց դպրոցի հանդիսությունների դահլիճում, որը նախապես ձևավորված էր ըստ պատշաճի: Միջոցառման ընթացքում IV դասարանցիները ողջունեցին հավաքվածներին, գեղեցիկ բանաստեղծական հղումներով շնորհավորեցին մայրիկների, ուսուցչուհիների, կանանց և աղջիկների Մարտի 8-ը, երգեցին, պարեցին, ցուցադրեցին բեմականացված հատվածներ գարնան, արևի, ծաղիկների, ողջ բնության զարթոնքի և համընդհանուր բերկրանքի թեմաներով:
Ներկաներին հիացրեց փոքրիկների անմիջականությունը, բացահայտվեցին երեխաների շատ ունակություններ, ինչի մասին միջոցառման ավարտին խոսեցին թե ծնողները, թե դպրոցի տնօրեն Ծ. Մկրտչյանը:
Միջոցառումը հետաքրքիր էր, ուսանելի, արժանի գովասանքի:
Tuesday, March 6, 2012
Գարուն
Գարուն է... Տարվա ամենագեղեցիկ եղանակը: Գարնան բույրը, ցավոք, դեռևս, դրսում չի զգացվել: Սակայն ի տարբերություն դրսի, մեր դպրոցի ներսում, մարտի 2-ին գարունը իր իրավունքներն էր բանեցնում: Այդ օրը Անահիտ Մանուկյանը, իր դասղեկ դասարանի` 5 Ա-ի հետ պատրաստել էր գեղեցիկ միջոցառում: Միջոցառումը գարնանային տրամադրություն էր հաղորդում ներկաներին: Երեխաները իրենց ելույթների ժամանակ մեծարեցին ոչ միայն գարունը, այլ նաև անդրադարձ կատարեցին գարնան տոներին:
Wednesday, February 29, 2012
Սպորտլանդիա

Մեր դպրոցի աշակերտների և Դիլիջանի թիվ 1 ավագ դպրոցի աշակերտների միջև կազմակերպվեց սպորտլանդիա, դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչների նախաձեռնությամբ: Սպորտլանդիան անցկացվեց թիվ 1 դպրոցի սպորտդահլիճում: Կազմակերպվել էին հետաքրքիր խաղ-մրցույթներ երկու դպրոցների թիմերի միջև: Երեխաները մեծ ոգևորությամբ մասնակցեցին սպորտլանդիային:

Subscribe to:
Posts (Atom)





