Friday, January 6, 2012

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ






Շնորհավոր բոլորիս նոր տարին: Թող 2012 թվականը Հայաստանին բերի խաղաղություն, միասնություն, սեր և հավատ: Թող բոլորիս օջախներում առողջություն, սեր, երջանկություն և հաջողություն լինի: Թող այս տարի բոլորի դեմքին միայն ժպիտ լինի:  


Ամանորյա տոնական միջոցառումներ դպրոցում


Դեկտեմբերյան վերջին օրերին դպրոցում տոնական տրամադրություն էր տիրում: Դասարաններում ամանորյա միջոցառումներ էին կազմակերպվել: Տոնական միջոցառում էր կազմակերպել 5-րդ դասարանում անգլերեն և ռուսաց լեզուների ուսուցչուհի Նելլի Վասիլյանը: Միջոցառումը ուղեկցվեց հետաքրքիր խոսքերով, ուրախ երգ ու պարով: Եկան իհարկե Ձմեռ Պապն ու Ձյունանուշը:



5-րդ դասարան
Նելլի Վասիլյան





Աշակերտական խորհրդի դիմակահանդես

Դեկտեմբերի 23-ին կայացավ Ամանորյա դիմակահանդես  աշակերտական խորհրդի անդամների մասնակցությամբ: Դիմակահանդեսը կազմակերպել էին մանկական կոլեկտիվի կազմակերպիչներ Մարինե Դավթյանը և Եվա Ղազարյանը: Դիմակահանդեսը ուղեկցվեց հետաքրքիր խաղերով, գեղեցիկ երգ ու պարով, ամանորյա բարեմաղթանքներով ու կենացներով, հրավառությամբ: 2011-2012 ուստարվա առաջին կիսամյակում առավել ակտիվ աշխորհրդի անդամները պարգևատրվեցին պատվոգրերով և արժանացան մրցանակների:



 


Սիրված տնօրենի հոբելյանը

Դեկտեմբերի 3-ին լրացավ հարգարժան  տնօրեն Ծ.Մկրտչյանի ծննդյան  65-ամյակը: Դպրոցում ուսուցիչների և աշխորհրդի ուժերով կազմակերպվել էր միջոցառում, նվիրված սիրելի տնօրենին: Միջոցառմանը ներկայացվեցին նրա աշխատանքային ձեռքբերումները, պատվոգրերը, շնորհակալագրերը: Շնորհավորելու էին եկել դպրոցի շնորհաշատ աշակերտները` շնորհավորական խոսքով, երգ ու պարով: Շնորհակալական խոսքով հանդես եկան նախկին սաները, աշխորհուրդը: Միջոցառմանը ներկա էին դպրոցական կոլեկտիվը, Դիլիջանի քաղաքապետ Ա.Սանթրոսյանը, դպրոցների և Դիլիջանի մյուս ուսումնական հաստատությունների տնօրենները և այլ պատվարժան հյուրեր: