Thursday, September 1, 2011

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ 2011-2012 ՈՒՍՏԱՐԻ

Այսօր` սեպտեմբերի 1-ին բոլոր դպրոցները իրենց դռները բացեցին աշակերտների առաջ: Բացառություն չէր նաև մեր դպրոցը:

Դպրոցի բակում հավաքվել էին թե' աշակերտներն ու ուսուցիչները, թե' ծնողները, որոնք մեծ հիացմունքով էին հետևում կազմակերպված միջոցառմանը, իսկ այն, ինչպես միշտ, աչքի էր ընկնում իր յուրօրինակությամբ:  Առավել ոգևորված էին առաջին դասարանցիները. չէ  որ նրանք առաջին անգամ էին ոտք դնում այս զարմանահրաշ աշխարհ:
Ողջույնի խոսքով հանդես եկան դպրոցի տնօրեն Ծովիկ Մկրտչյանը, Դիլիջանի հետախուզական գումարտակի լեյտենանտ Մ. Գաբրիելյանը, Երիտասարդ Բանկ կոմիտեի Դիլիջանի մասնաճյուղի  ներկայացուցիչ Մ. Առաքելյանը, <<Հույսի Կամուրջ>> ՀԿ-ի ներկայացուցիչ Ա. Գրիգորյանը, ընթերցվեց քաղաքապետ Ա. Սանթրոսյանի ուղերձը սեպտեմբերի 1-ի կապակցությամբ:
Պատվոգրեր և գովասանագրեր հանձնվեցին նախորդ ուսումնական տարում առավել աչքի ընկած աշակերտներին:
Միջոցառման վերջում դպրոցի հիմնի երաժշտության ներքո, որի երաժշտության և բառերի հեղինակն է մեր դպրոցի սան  Ռոբերտ Պետրոսյանը, հնչեց 2011-2012 ուստարվա սկիզբն ազդարարող ԱՌԱՋԻՆ ԶԱՆԳԸ:
Միջոցառումը կազմակերպել էին Մարինե Ասատրյանը, Մարինե Դավթյանը և Ալիտա Միրիբյանը: