Thursday, May 17, 2012

Շաբաթօրյակ դպրոցի շրջակայքում

Ապրիլի 22-ին դպրոցի բակում անսովոր եռուզեռ էր: Աշակերտները հավաքվել  էին շաբաթօրյակի: Յուրաքանչյուր դասարանին դպրոցի բակում տրամադրված էր որոշակի տարածք: Աշակերտները իրենց դասղեկների ղեկավարությամբ կարգի բերեցին իրենց հատկացված տարածքները, ծաղիկներ տնկեցին:
Աշակերտական խորհուրդը  նույնպես իր մասնակցությունն ունեցավ կազմակերպված շաբաթօրյակին:Նրանք ներկայացել էին կանաչ տարբերանշաններով: Աշխորհրդի անդամները  կրաջրով ներկեցին դպրոցի շրջակայքի ծառերի բները, ծառերին և սյուներին փակցվեցին նախօրոք պատրաստված Պահպանել մաքրություն խորագրով  գրություններ:






   

Friday, May 4, 2012

Ապրիլի 7-ին մրցում են մայրիկները

Ապրիլի 7-ին դպրոցի դահլիճում տեղի  ունեցավ մայրության և գեղեցկության տոնին նվիրված` <Ձեզ տեսնենք մայրիկներ> խորագրով միջոցառումը: Ապրիլյան մի պայծառ օր, կազմակերպելով այս հրաշալի մրցույթը, 4Ա դասարանի աշակերտները` դասղեկ Նելլի Վասիլյանի հետ միասին, որոշեցին մայրիկներին կտրել առօրյա հոգսերից և հիշեցնել սեփական  մանկությունը: Մայրիկները բեմ հրավիրվեցին և սկսվեց մրցույթը: Ակտիվ մասնակցության և տրված հարցերին ճիշտ պատասխանների համար նրանք արժանացան ժյուրիի բարձր գնահատականին: Միջոցառման վերջում մայրիկները ստացան շնորհակալագրեր: Միջոցառումն անցավ ուրախ մթնոլորտում: