Wednesday, February 29, 2012

Սպորտլանդիա


 Մեր դպրոցի աշակերտների և Դիլիջանի թիվ 1 ավագ դպրոցի աշակերտների միջև կազմակերպվեց սպորտլանդիա, դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչների նախաձեռնությամբ: Սպորտլանդիան անցկացվեց թիվ 1 դպրոցի սպորտդահլիճում: Կազմակերպվել էին հետաքրքիր խաղ-մրցույթներ երկու դպրոցների թիմերի միջև: Երեխաները մեծ ոգևորությամբ մասնակցեցին սպորտլանդիային:








Русский медвежонок

     Նոյեմբերի 11-ին տեղի ունեցավ <<Русский медвежонок>>  մրցույթը` նվիրված ռուսաց լեզվի կարևորությանը: Մրցույթին մասնակցեցին մեր դպրոցի 4-9-րդ դասարանների 27 աշակետ: Բոլոր աշակերտները արժանացան հավաստագրերի: Գլխավոր մրցանակի արժանացավ 9-րդ դասարանի աշակերտ Ժիրայր Մելքոնյանը: Ռուսաց լեզվի ուսուցչուհի Կամիլա Ֆարաշյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց փոքրիկ ցերեկույթ, որի ժամանակ, տոնական մթնոլորտում, հանձնվեցին աշակերտների հավաստագրերն ու գլխավոր մրցանակը: 




Tuesday, February 28, 2012

Դիլիջանյան ձմեռ

     Փետրվարի 18-ին <<Դիլիջանյան ձմեռ>> համաքաղաքային միջոցառմանը ակտիվ մասնակցություն ունեցան մեր դպրոցի աշակերտները և ուսուցիչները: Մեր աշակերտները մասնակցեցին կազմակերպված բոլոր խաղ-մրցույթներին` սահնակով և դահուկներով վայրէջք, պարանի ձգում, ֆուտբոլ, ըմբշամարտ, կշռաքարի բարձրացում և այլն: Քաղաքապետարանի կողմից խաղերի մրցավար էր նշանակված նաև մեր դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Գարիկ Թովմասյանը:   


Շախմատի մրցումներ դպրոցում

Մեր դպրոցում տեղի ունեցավ արդեն  4 տարի ավանդույթ դարձած շախմատի մրցույթը Գարիկ Թովմասյանի նախաձեռնությամբ: Մրցույթին մասնակցեցին աշակերտներ 5-9-րդ դասարաններից: Երեխաները լավ տրամադրությամբ ու մեծ ոգևորությամբ էին մասնակցում: Ճիշտ է, կրթական ոլորտ շախմատը որպես առարկա նոր է մտել, բայց մեր դպրոցի աշակերտները վաղուց են հետաքրքրվում շախմատով:  






Բարության օր

Փետրվարի 22-ին մեր դպրոցում նշվեց բարության օրը: Աշակերտների համար ցուցադրվեց տեսասահիկ, որտեղ ներկայացված էին բարություն խորհրդանշող նկարներ և դրանց վերաբերյալ հարցադրումներ: Տեղի ունեցավ բուռն քննարկում: Աշակերտները ակտիվորեն մասնակցում էին և հայտնում իրենց կարծիքները: Նրանք հեռացան դրական լիցքերով ու լավ տրամադրությամբ:


Դիլիջանյան ձմեռ լուսանկարչական ցուցահանդես

Աշխորհրդի անդամների նախաձեռնությամբ կազմակերպվեց լուսանկարչական ցուցահանդես <<Դիլիջանյան ձմեռ>> թեմայով: Աշակերտները լուսանկարել էին դիլիջանյան անկրկնելի բնությունը ձմռանը, որը և ներկայացվեց ցուցահանդեսում:



Friday, February 24, 2012

Հայոց բանակը 20 տարեկան է

 Հունվարի 27-ին և 30-ին տեղի  ունեցան միջոցառումներ նվիրված Հայոց Ազգային բանակի 20- ամյակին: Հունվարի 27-ին դպրոցում զինղեկ Գագիկ Ալիխանյանի նախաձեռնությամբ 8-րդ և 9-րդ դասարանցիների հետ հանդիպման էին եկել հյուրեր զորամասից: Նրանք զրույց ունեցան աշակերտներ հետ և պատրաստակամությամբ պատասխանեցին նրանց հետաքրքրող հարցերին:
Հունվարի 30-ին կայացավ միջոցառում: Այն կազմակերպել էր պատմության ուսուցչուհի Հերմինե Շերենցը: Միջոցառումը սկսվեց ՀՀ պետական դրոշը ներս բերելով, հնչեց օրհներգը, որից հետո  մի րոպե լռությամբ հարգեցինք զոհված ազատամարտիկների հիշատակը : Այնուհետև աշակերտները և ներկայացրեցին հայոց բանակի սկիզբն ու անցած  ուղին : Փառքով հիշեցին Վազգեն Սարգսյանին: Միջոցառման ընթացքում հնչեցին հայրենասիրական բանաստեղծություններ, երգեր: Միջոցառումն ավարտվեց ՀՀ պետական դրոշը դուրս բերելով: Միջոցառմանը ներկա էին զինծառայողներ Դիլիջանի զորամասից: Նրանք  բարեմաղթանքի խոսք ասացին ապագա զինվորներին: Աշխորհրդի կողմից զինվորները ստացան փոքրիկ հուշանվերներ: