Friday, February 24, 2012

Հայոց բանակը 20 տարեկան է

 Հունվարի 27-ին և 30-ին տեղի  ունեցան միջոցառումներ նվիրված Հայոց Ազգային բանակի 20- ամյակին: Հունվարի 27-ին դպրոցում զինղեկ Գագիկ Ալիխանյանի նախաձեռնությամբ 8-րդ և 9-րդ դասարանցիների հետ հանդիպման էին եկել հյուրեր զորամասից: Նրանք զրույց ունեցան աշակերտներ հետ և պատրաստակամությամբ պատասխանեցին նրանց հետաքրքրող հարցերին:
Հունվարի 30-ին կայացավ միջոցառում: Այն կազմակերպել էր պատմության ուսուցչուհի Հերմինե Շերենցը: Միջոցառումը սկսվեց ՀՀ պետական դրոշը ներս բերելով, հնչեց օրհներգը, որից հետո  մի րոպե լռությամբ հարգեցինք զոհված ազատամարտիկների հիշատակը : Այնուհետև աշակերտները և ներկայացրեցին հայոց բանակի սկիզբն ու անցած  ուղին : Փառքով հիշեցին Վազգեն Սարգսյանին: Միջոցառման ընթացքում հնչեցին հայրենասիրական բանաստեղծություններ, երգեր: Միջոցառումն ավարտվեց ՀՀ պետական դրոշը դուրս բերելով: Միջոցառմանը ներկա էին զինծառայողներ Դիլիջանի զորամասից: Նրանք  բարեմաղթանքի խոսք ասացին ապագա զինվորներին: Աշխորհրդի կողմից զինվորները ստացան փոքրիկ հուշանվերներ:            







No comments:

Post a Comment