Tuesday, October 18, 2011

Աշխորհրդի հերթական 17.10.11թ.-ի նիստ


Այցելություն Դիլիջանի նորակառույց թանգարան

Սեպտեմբերի 30-ին 8-րդ դասարանը դասղեկ Արևիկ Աբգարյանի ուղեկցությամբ այցելեց նորակառույց թանգարան: Թանգարանի շենքը շատ գեղեցիկ էր,սրահները` մեծ ու  լուսավոր: Երեխաները հետաքրքրությամբ հետևում էին աշխատակցուհուն և լսում նրա բացատրությունները:  Երեխաներին  ցուցադրված նկարներից առավել դուր էր եկել Այվազովսկու աշխատությունը:

Ուսուցիչները սովորում են անգլերեն


Մեր դպրոցի երիտասարդ ուսուցիչների հետաքրքրությունները բազմազան են: Անգլերենի ուսուցչուհի Մարինե Ասատրյանի և խաղաղության կորպուսի կամավոր Քելյեն Լաուերի նախաձեռնությամբ այս տարվա սեպտեմբերից դպրոցում գործում է <English club> ակումբը: Երիտասարդ ուսուցիչների մեծ հետաքրքրությամբ են հաճախում ակումբ և զարգացնում իրենց խոսակցական անգլերենը:

Աշակերտական խորհրդի հերթական նիստ 10.10.11թ.

Տեղի ունեցավ մեր դպրոցի հերթական աշխորհրդի նիստը, որտեղ աշխորհրդի անդամները ծանոթացան թեկնածուների ծրագրերին:  Բոլոր ծրագրերն էլ լավն էին ու հետաքրքիր: Սակայն փակ քվեարկության միջոցով աշխորհրդի նախագահ ընտրվեց 9-րդ Ա դասարանի աշակերտուհի  Անժելա Սահակյանը:
Շնորհավորում ենք նրան:

Friday, October 7, 2011

«Դպրոցական բլոգ»-ի գլխավոր մրցանակը ստացավ դիլիջանցի դպրոցականը


«Դպրոցական բլոգ» ծրագրի գլխավոր մրցանակ ստացավ դիլիջանցի, մեր դպրոցի նախկին սան, թիվ 4 դպրոցի հիմնի երաժշտության և բառերի հեղինակ  Ռոբերտ Պետրոսյանը: Այն նեթբուք էր:
«Դպրոցական բլոգը» մեկնարկել է մարտի սկզբից`աշակերտների միջոցով բարձրաձայնելու դպրոցական կյանքում առկա խնդիրները: Այն հայկական էլեկտրոնային դաշտում գործող մի  նախագիծ է, երբ բլոգում հեղինակները հենց երեխաներն են: Նրանք ծրագրի ընթացքում տեխնիկապես կրթվել են ու բլոգինիգի միջոցով խոսում են իրենց հուզող հարցերի մասին. ուսուցիչ-աշակերտ հարաբերություններ, բռնություն, դրամահավաքություն, ավագ դպրոց, խտրականություն գնահատականների հարցում, սեր, ընկերություն և բազմապիսի այլ թեմաներ, որոնք արդիական են դեռահասին բնորոշ տարիքին:
Ծրագրում ընդգրկվել են 10 դպրոցականներ Էջմիածնից, Ալավերդիի երեք համայնքներից, Դիլիջանից, Մարտունիից և Երևանից, իսկ հաջորդ փուլին մասնակցելու համար դիմում են նոր դպրոցականներ:
Կարճ ժամանակում բլոգը լայն ճանաչում ձեռք բերեց համացանցում` գրանցելով ամսական 8000-10.000 այցելու և ստանալով Google որոնողական համակարգի PR5 հանրաճանաչության  հեղինակավոր գործակից: 6 ամսվա ընթացքում բլոգն ունեցել է 80.000 այցելություն:
Բլոգում գործում է նաև հոգեբանի և իրավական էջեր, որոնք վարում են մասնագետ հոգեբանն ու լրագրողը: Նրանք գրառումներ են անում դպրոցական տարիքին բնորոշ իրավական և հոգեբանական խնդիրների մասին և կոնկրետ լուծումներ առաջարկում երեխաների առաջ քաշած խնդիրների առնչությամբ:
Միջոցառմանը ներկա էին բլոգի բոլոր հեղինակները, որոնց ակտիվ մասնակցությունը խրախուսելու համար նախատեսված են մրցանակներ. 6 դպրոցական ստացավ 10 հազար դրամ խրախուսական պարգև: Գլխավոր մրցանակը` նեթբուք, ստացավ Ռոբերտ Պետրոսյանը` Դիլիջանից, ով ծրագրի ընթացքում եղել է ամենահամարձակ և ակտիվ բլոգերը:

Thursday, October 6, 2011

Շնորհավոր տոնդ, սիրելի' ուսուցիչ

Հոկտեմբերի 5-ը այն մարդկանց տոնն է, ովքեր աշակերտին այնքան հարազատ ու սիրելի են: Այն մարդկանց որոնցից յուրաքանչյուրը իր աշխարհն է բացում մեր առաջ: Այդ օրը մեր սիրելի ուսուցիչների տոնն է...




4-րդ դասարանի աշակերտների և նրանց դասղեկների` Նելլի Վասիլյանի և Արևիկ Հարությունյանի ջանասիրության և աշխատանքի շնորհիվ ուսուցիչներին մատուցվեց մի հիանալի միջոցառում: Միջոցառումն ուղեկցվում էր երգերով ու պարերով: Ամբողջ միջոցառման ընթացքում երեխաներին հաջողվեց պահպանել ուսուցիչների ժպիտն ու բարձր տրամադրությունը: Նրանք ցանկանում էին, որպեսզի ժպիտը երբեք չբացակայի ուսուցիչների դեմքից, որ նրանք միշտ մեր կողքին լինեն իրենց ժպտացող աչքերով և բարի ժպիտով:
Եվ, միթե հնարավոր էր անտարբեր անցնել այն մարդկանց տոնի կողքով, որոնք իրենց մեջ կրում են այնպիսի պատասխանատվություն, որը միայն մայրը կարող է ունենալ:
   

Աշակերտական խորհրդի առաջին նիստը

2011թ. սեպտեմբերի 23-ին տեղի ունեցավ Դիլիջանի թիվ 4 դպրոցի Աշակերտական խորհրդի նիստ: Աշակերտները ծանոթացան ԱԽ կանոնակարգին և առաջադրեցին ԱԽ նախագահի թեկնածուներ: Որոշվեց, որ առաջադրված թեկնածուները հաջորդ նիստին կներկայացնեն իրենց ծրագրերը: Լավագույն ծրագրերով ներկայացած աշակերտը կընտրվի ԱԽ նախագահ:
Նիստը անցկացրեց դպրոցի կազմակերպչական գծով փոխտնօրեն Մարինե Ասատրյան:
Նիստին ներկա էին Հույսի կամուրջ հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ:


Sunday, October 2, 2011

Հայաստանի Հանրապետությունը 20 տարեկան է

Սեպտեմբերի 22-ին տոնական տրամադրությամբ էին դպրոց շտապող աշակերտները: Այդ օրն էր նշվում Հայաստանի Հանրապետության 20 ամյակը դպրոցում: Նախօրոք բացված <Հայաստանը քո աչքերով> ցուցահանդեսի մոտ հավաքված աշակերտները շնորհավորում էին միմյանց և ուսուցիչներին:
Միջոցառմանը մասնակցում էին աշակերտներ մի շարք դասարաններից: Հայոց հզոր թագավորների խոսքով հանդես եկան IX-րդ դասարանի տղաները: Հայաստանին նվիրված երգերով, պարով և ասմունքով ելույթ ունեցողները դահլիճը լցրեցին տոնական տրամադրությամբ:
Միջոցառմանը ներկա էին ուսուցիչներ, ծնողներ, աշակերտներ, հյուրեր: