Friday, October 7, 2011

«Դպրոցական բլոգ»-ի գլխավոր մրցանակը ստացավ դիլիջանցի դպրոցականը


«Դպրոցական բլոգ» ծրագրի գլխավոր մրցանակ ստացավ դիլիջանցի, մեր դպրոցի նախկին սան, թիվ 4 դպրոցի հիմնի երաժշտության և բառերի հեղինակ  Ռոբերտ Պետրոսյանը: Այն նեթբուք էր:
«Դպրոցական բլոգը» մեկնարկել է մարտի սկզբից`աշակերտների միջոցով բարձրաձայնելու դպրոցական կյանքում առկա խնդիրները: Այն հայկական էլեկտրոնային դաշտում գործող մի  նախագիծ է, երբ բլոգում հեղինակները հենց երեխաներն են: Նրանք ծրագրի ընթացքում տեխնիկապես կրթվել են ու բլոգինիգի միջոցով խոսում են իրենց հուզող հարցերի մասին. ուսուցիչ-աշակերտ հարաբերություններ, բռնություն, դրամահավաքություն, ավագ դպրոց, խտրականություն գնահատականների հարցում, սեր, ընկերություն և բազմապիսի այլ թեմաներ, որոնք արդիական են դեռահասին բնորոշ տարիքին:
Ծրագրում ընդգրկվել են 10 դպրոցականներ Էջմիածնից, Ալավերդիի երեք համայնքներից, Դիլիջանից, Մարտունիից և Երևանից, իսկ հաջորդ փուլին մասնակցելու համար դիմում են նոր դպրոցականներ:
Կարճ ժամանակում բլոգը լայն ճանաչում ձեռք բերեց համացանցում` գրանցելով ամսական 8000-10.000 այցելու և ստանալով Google որոնողական համակարգի PR5 հանրաճանաչության  հեղինակավոր գործակից: 6 ամսվա ընթացքում բլոգն ունեցել է 80.000 այցելություն:
Բլոգում գործում է նաև հոգեբանի և իրավական էջեր, որոնք վարում են մասնագետ հոգեբանն ու լրագրողը: Նրանք գրառումներ են անում դպրոցական տարիքին բնորոշ իրավական և հոգեբանական խնդիրների մասին և կոնկրետ լուծումներ առաջարկում երեխաների առաջ քաշած խնդիրների առնչությամբ:
Միջոցառմանը ներկա էին բլոգի բոլոր հեղինակները, որոնց ակտիվ մասնակցությունը խրախուսելու համար նախատեսված են մրցանակներ. 6 դպրոցական ստացավ 10 հազար դրամ խրախուսական պարգև: Գլխավոր մրցանակը` նեթբուք, ստացավ Ռոբերտ Պետրոսյանը` Դիլիջանից, ով ծրագրի ընթացքում եղել է ամենահամարձակ և ակտիվ բլոգերը:

No comments:

Post a Comment