Դեկտեմբերի 3-ին լրացավ հարգարժան տնօրեն Ծ.Մկրտչյանի ծննդյան 65-ամյակը: Դպրոցում ուսուցիչների և աշխորհրդի ուժերով կազմակերպվել էր միջոցառում, նվիրված սիրելի տնօրենին: Միջոցառմանը ներկայացվեցին նրա աշխատանքային ձեռքբերումները, պատվոգրերը, շնորհակալագրերը: Շնորհավորելու էին եկել դպրոցի շնորհաշատ աշակերտները` շնորհավորական խոսքով, երգ ու պարով: Շնորհակալական խոսքով հանդես եկան նախկին սաները, աշխորհուրդը: Միջոցառմանը ներկա էին դպրոցական կոլեկտիվը, Դիլիջանի քաղաքապետ Ա.Սանթրոսյանը, դպրոցների և Դիլիջանի մյուս ուսումնական հաստատությունների տնօրենները և այլ պատվարժան հյուրեր:
No comments:
Post a Comment