Friday, April 22, 2011

Սուրբ Զատիկ


 Գարնան ամենագունավոր տոնը ` Սուրբ Զատիկն է:  Այս տոնը հին պատմություն ունի: Երբ Հիսուսը համբարձվեց, նրա աշակերտներն ուղևորվեցին տարբեր երկրներ` տարածելու նրա համբարձման ուրախ լուրը: Մարիամն էլ, հավկիթը ձեռքին, եկավ Հռոմ` Տիբերիոս կայսեր մոտ և ասաց, որ Հիսուսը չի մահացել, այլ համբարձվել է (Հիսուս հարեավ ի մեռելոց): Տիբերիոսը միայն ծիծաղեց, և ասաց, որ դա այնքան անհավանական է, որքան այն, որ Մարիամի ձեռքի ճերմակ հավկիթը կարմրի: Տիբերիոսը չհասցրեց ավարտել խոսքը, երբ Մարիամի ձեռքի հավկիթը հանկարծ կարմրեց: Հենց այդ ժամանակից էլ, ի հավատ հարություն առած Քրիստոսի, բոլորս մեր ընտանիքներում հավկիթ ենք ներկում: Զատկի սեղանի պարտադիր մասն է չամչով փլավը: Եվ դա նույնպես խորհրդանշական է. Քրիստոսը կոչ է անում բոլոր մարդկանց` հավատալ իրեն և սիրել միմյանց. բրինձը խորհրդանշում է բազում մարդկանց, իսկ չամիչը այն քչերին, ովքեր արդեն ընդունել են նրա կոչը և լցվել սիրով ու հավատքով: Հավկիթը կարմիր ներկում են միայն Զատիկի օրը, որովհետև կարմիր գույնը Քրիստոսի արյան խորհրդանիշն է, իսկ հավկիթը` Երկրի. կեղևը երկինքն է, սպիտակուցը` ջուրը, իսկ դեղնուցը` հողը: Մենք էլ, երբ պահում ենք հավկիթը ձեռքում, ազդարարում ենք մեր փրկությունը:  


ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐԵԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ:
ՕՐՀՆԵԱԼ  Է  ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ:

 Այս գեղեցիկ տոնը նշելուց անմասն չմնացին նաև մեր դպրոցի 3-րդ դասարանի աշակերտները` դասվար Էրիկա Սևանյանի նախաձեռնությամբ:


No comments:

Post a Comment