1991թ-ից Հայաստանում ապրիլի 7-ն ընդունվեց որպես պաշտոնական տոն: Այն սիրված ու սպասված տոն է` լի մայրիկների ժպիտներով, ջերմությամբ ու ծաղիկներով:
Իսկ գիտեք, թե ինչու հենց ապրիլի 7-ը:
Ըստ Աստվածաշնչի` ապրիլի 7-ին հրեշտակը տիրամայր Մարիամին ավետիս բերեց` ասելով, որ 9 ամիս անց նա զավակ է ունենալու: Եվ իսկապես, այդպես էլ եղավ... 9 ամիս հետո ծնվեց Մարիամի որդին` Հիսուսը: Այդ օրվանից էլ սկսեցին նշել Սուրբ Աստվածածնի Ավետման տոնը:
Սիրելի մայրիկներ, շնորհավոր Ձեր տոնը...
Ապրլի 7-ին միջոցառում տեղի ունեցավ մեր դպրոցում, որը կազմակերպել էին դպրոցի դաստիարակչական գծով փոխտնօրեն Մարինե Ասատրյանը, կազմակերպիչներ Մարինե Դավթյանն ու Նելլի Վասիլյանը, ինչպես նաև երաժշտության ուսուցչուհի` Լիլիթ Քեռյանը : Աշխորհրդի սաների գեղեցիկ ելույթներից և բարեմաղթանքներից զգացված էին և ուսուցիչները, և հրավիրված հյուրերը:
No comments:
Post a Comment