Tuesday, May 10, 2011

Մեր մասնակցությունը Քաղաքացի նախագծին




    1.05.2011թ.-ին Հայաստանի Ամերիկյան Համալսարանում տեղի ունեցավ <<Քաղաքացի նախագիծ>> ծրագրի շնորհանդեսը: Շնորհանդեսին մասնակցում էին ՀՀ-ն շատ դպրոցներ, այդ թվում Դիլիջանի թիվ 4 դպրոցի աշակերտական խումբը, ուսուցչուհի Արևիկ Աբգարյանի ղեկավարությամբ: Նախագծի նպատակն էր արդյունավետ իրականացնել համայնքային հիմնախնդիրների հետազոտություն և մշակել դրանց լուծման տարբերակների փաթեթ: Դպրոցի մասնակից խումբը համայնքային խնդիր ընդունեց <<Ներքաղային տրանսպորտի >> հիմնախնդիրը: Աշակերտները հիմնախնդիրը հետազոտեցին, համդիպումներ  ունեցան տրանսպորտը սպասարկող ընկերության և ՏԻՄ-ի ներկայացուցիչների հետ: Աշակերտների կողմից կատարված հետազոտությունների արդյունքում պատրաստվեց հիմնախնդիրը  ներկայացնող և լուծումները ցուցադրող ստենդ: Այն ցուցադրվեց Հայաստանի Ամերիկյան Համալսարանում տեղի ունեցած <<Քաղաքացի նախագիծ>> 3-րդ շնորհամդեսին: Մասնակից խումբը ներկաներին ներկայացրեց Դիլիջան քաղաքի հիմնախնդիրը և դրա հնարավոր իրատեսական ու հաղթահարման ուղիները:

     Շնորհանդեսին ներկա էին դպրոցի տնօրեն Ծովիկ Մկրտչյանը, ուսուցիչներ Արարատ Ալիխանյանը և Ալվարդ Մաիլյանը:

    Այս ծրագրի հիմնական նպատակն էր բարելավել սովորողների քաղաքացիական գիտելիքները, հմտությունները: Դպրոցի կողմից շնորհակալություն ենք հայտնում այս ծրագիրն իրականացնող կազմակերպություններից:

No comments:

Post a Comment