2002թ-ին մեր դպրոցը Դիլիջանում առաջինն էր, որ ընդգրկվեց Project Harmony կազմակերպության Դպրոցների Փոխկապակցման Ծրագրում և ստացավ համակարգիչներ: Այդ համակարգիչների մուտքը մեր դպրոց ճիշտ ժամանակին էր, որովհետև ժամանակակից կյանքը վաղուց դա էր պահանջում: Դպրոցը այդ ծրագրի շնորհիվ մասնակցեց շատ ծրագրերի, դասերն անց էին կացվում նոր տեխնոլոգիաներով: Ծրագրի շրջանակներում համարվում էր ակտիվներից մեկը:
Սակայն տարիների ընթացքում, տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց մեր համակարգիչները իրենց այնքան էլ չէին արդարացնում և թարմացման կարիք ունեին: Այս տարվա ապրիլ ամսին Հանրապետական կուսակցության կողմից ստացանք 10 նոր համակարգիչ, 1 մուլտիֆունկցիոնալ սարք և 1 տեսացրիչ : Այժմ մեր դպրոցում ժամանակակից ուսուցման համար կան բավարար պայմաններ:
No comments:
Post a Comment