Monday, May 16, 2011

Շախմատի դասարանն էլ համալրվեց






Այդ ծրագրի մասնակիցներից մեկն էլ մեր դպրոցի ֆիզկուլտուրայի  ուսուցիչ Գարիկ Թովմասյանն էր, որի ներկայացրած ծրագիրը հավանության արժանացավ ժյուրիի կողմից: 


Այդ ծրագրում նա ներկայացրել էր դպրոցում  <Շախմատ>-ի  դասերի ընթացքում ուսուցչի առջև դրված խնդիրները լուծելու ճանապարհին  առաջացած դժվարությունները և առաջարկել էր միջոցներ դասապրոցեսը առավել ռացիոնալ օգտագործելու համար: Նա առաջարկել էր այդ նպատակով ձեռք բերել պատի մագնիսական շախմատ, որը բավականին կհեշտացներ ուսուցչի աշխատանքը, մասնավորապես, շախմատային պարտյանները այդպիսի գրատախտակի վրա  ուսումնասիրելն և քննարկելն ավելի հեշտ կլինի: 

      Շնորհակալություն ենք հայտնում  Գարիկ Թովմասյանին նախաձեռնության համար իսկ YOUTH բանկին ֆինանսապես աջակցելու համար:  

No comments:

Post a Comment