Գարուն է... Տարվա ամենագեղեցիկ եղանակը: Գարնան բույրը, ցավոք, դեռևս, դրսում չի զգացվել: Սակայն ի տարբերություն դրսի, մեր դպրոցի ներսում, մարտի 2-ին գարունը իր իրավունքներն էր բանեցնում: Այդ օրը Անահիտ Մանուկյանը, իր դասղեկ դասարանի` 5 Ա-ի հետ պատրաստել էր գեղեցիկ միջոցառում: Միջոցառումը գարնանային տրամադրություն էր հաղորդում ներկաներին: Երեխաները իրենց ելույթների ժամանակ մեծարեցին ոչ միայն գարունը, այլ նաև անդրադարձ կատարեցին գարնան տոներին:
No comments:
Post a Comment