Wednesday, March 14, 2012

Մարտի 8

Օրերս` մարտի 7-ին, տեղի ունեցավ Դիլիջանի թիվ 4 դպրոցի IVԲ դասարանի դասղեկական բաց դաս-միջոցառումը` նվիրված Մայրության և Գեղեցկության տոնին` Մարտի 8-ին: Հրավիրված էին ծնողներ, ուսուցիչներ, աշակերտներ:
Միջոցառումն սկսվեց դպրոցի հանդիսությունների դահլիճում, որը նախապես ձևավորված էր ըստ պատշաճի: Միջոցառման ընթացքում IV դասարանցիները ողջունեցին հավաքվածներին, գեղեցիկ բանաստեղծական հղումներով շնորհավորեցին մայրիկների, ուսուցչուհիների, կանանց և աղջիկների Մարտի 8-ը, երգեցին, պարեցին, ցուցադրեցին բեմականացված հատվածներ գարնան, արևի, ծաղիկների, ողջ բնության զարթոնքի և համընդհանուր բերկրանքի թեմաներով:
Ներկաներին հիացրեց փոքրիկների անմիջականությունը, բացահայտվեցին երեխաների շատ ունակություններ, ինչի մասին միջոցառման ավարտին խոսեցին թե ծնողները, թե դպրոցի տնօրեն Ծ. Մկրտչյանը:
Մեծ, շնորհակալ աշխատանք էր կատարել երիտասարդ, սկսնակ դասղեկ Ա.Հարությունյանը, ինչը ևս նշվեց ներկաների կողմից:
Միջոցառումը հետաքրքիր էր, ուսանելի, արժանի գովասանքի: 





No comments:

Post a Comment