Օրերս Դիլիջանի թիվ 2 դպրոցի մարզադահլիճում տեղի ունեցավ ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից կազմակերպված <<Ազգային ժողովի գավաթի>> խաղարկության երրորդ փուլը:
Այդ մրցույթին ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին նաև մեր դպրոցի I-VI դասարանների աշակերտները: Թեժ պայքար էր ընթանում: Աշակերտները մեծ ոգևորությամբ էին հանդես գալիս: Մեր դպրոցի աշակերտները առանձնակի վարպետությամբ էին աչքի ընկնում: Պակաս ոգևորությամբ չէին խանդավառված նաև նրանց դասվարներ Գենյա Թամրազյանը, Ալիտա Միրիբյանը, Կարինե Ղուշչյանը, Էրիկա Սևանյանը:
Արդյունքում մեր դպրոցը պարգևատրվեց ՀՀ կրթության և գիտության նախարարության վկայագրով: III Ա դասարանի աշակերտներ Սմբատ Օթարյանը, Արթուր Վարդանյանը, Սյուզաննա Գուլինյանը, Ալիսա Գրիգորյանը և V դասարանի աշակերտներ Էրիկ Դավթյանը, Խորեն Գրիգորյանը, Լաուրա Մովսիսյանը, Արաքսյա Խաչատրյանը Տավուշի մարզում գրավեցին I տեղը և արժանացան հանրապետական փուլին մասնակցելու բարձր պատվին: Հաջողություն նրանց...