Friday, April 22, 2011

Սուրբ Զատիկ


 Գարնան ամենագունավոր տոնը ` Սուրբ Զատիկն է:  Այս տոնը հին պատմություն ունի: Երբ Հիսուսը համբարձվեց, նրա աշակերտներն ուղևորվեցին տարբեր երկրներ` տարածելու նրա համբարձման ուրախ լուրը: Մարիամն էլ, հավկիթը ձեռքին, եկավ Հռոմ` Տիբերիոս կայսեր մոտ և ասաց, որ Հիսուսը չի մահացել, այլ համբարձվել է (Հիսուս հարեավ ի մեռելոց): Տիբերիոսը միայն ծիծաղեց, և ասաց, որ դա այնքան անհավանական է, որքան այն, որ Մարիամի ձեռքի ճերմակ հավկիթը կարմրի: Տիբերիոսը չհասցրեց ավարտել խոսքը, երբ Մարիամի ձեռքի հավկիթը հանկարծ կարմրեց: Հենց այդ ժամանակից էլ, ի հավատ հարություն առած Քրիստոսի, բոլորս մեր ընտանիքներում հավկիթ ենք ներկում: Զատկի սեղանի պարտադիր մասն է չամչով փլավը: Եվ դա նույնպես խորհրդանշական է. Քրիստոսը կոչ է անում բոլոր մարդկանց` հավատալ իրեն և սիրել միմյանց. բրինձը խորհրդանշում է բազում մարդկանց, իսկ չամիչը այն քչերին, ովքեր արդեն ընդունել են նրա կոչը և լցվել սիրով ու հավատքով: Հավկիթը կարմիր ներկում են միայն Զատիկի օրը, որովհետև կարմիր գույնը Քրիստոսի արյան խորհրդանիշն է, իսկ հավկիթը` Երկրի. կեղևը երկինքն է, սպիտակուցը` ջուրը, իսկ դեղնուցը` հողը: Մենք էլ, երբ պահում ենք հավկիթը ձեռքում, ազդարարում ենք մեր փրկությունը:  


ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐԵԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ:
ՕՐՀՆԵԱԼ  Է  ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ:

 Այս գեղեցիկ տոնը նշելուց անմասն չմնացին նաև մեր դպրոցի 3-րդ դասարանի աշակերտները` դասվար Էրիկա Սևանյանի նախաձեռնությամբ:


Ժամանակի չափման միավորները 3-րդ դասարանցիների աչքերով


Ապրիլի 21-ին 3-րդ Ա դասարանում անցկացվեց ցուցադրական դաս մաթեմատիկայից <<Կապը ժամանակի չափման միավորների միջև>> թեմայով:
Դասվար Սուսաննա Հակոբյանը ներկայացրեց դասը թիմային աշխատանքներով, ժամանակակից մեթոդնեորվ: Այն շատ հետաքրքիր էր և ուսանելի: 

Մեր փոքրիկ օգնությունը Ճապոնիային

Ողջ աշխարհը ցնցեց Ճապոնիայում տեղի ունեցած հզոր, աղետալի երկրաշարժը և դրան հաջորդած ցունամին, որի հետևանքով զոհվեցին հազարավոր մարդիկ: 



Կոչին սիրով արձագանքեց նաև թիվ 4 դպրոցը: Հաստատության 8 և 9 –րդ դասարանների աշակերտներն իրենց ուսուցիչնեերի հետ պատրաստեցին մի քանի տասնյակ կռունկներ, որոնք ունեն մարդասիրության և ուրիշին կարեկցելու լուրջ խորհուրդ: Փոխտնօրեն Մ.Ասատրյանի անմիջական ղեկավարությամբ սովորողները ուսուցչուհիներ Ժ.Մեջլումյանի և Լ.Դավթյանի օգնությամբ պատրաստեցին բարություն խորհրդանշող գեղեցիկ կռունկներ, որոնք կուղարկվեն հասցեատերերին:

Այսպիսով երեխաներն իրենց փոքրիկ օգնությունը ցուցաբերեցին Ճապոնիայի աղետալի երկրաշարժից և ցունամիից տուժած մարդկանց:

Թեկուզև բարոյական աջակցությունը աղետի ենթարկվածների համար շատ կարևոր է, ուստի ողջ աշխարհում սկսվեց Ճապոնիային օգնելու համաշխարհային ակցիա: Ակցիայի կազմակերպիչը ամերիկյան մի կազմակերպություն է , որ կոչ է արել պատրաստել թղթե կռունկներ, դրանք ուղարկել իրենց, իսկ յուրաքանչյուր թղթե կռունկի համար կազմակերպությունը Ճապոնիային է փոխանցում երկու ամերիկյան դոլար: 
Կոչը արձագանք գտավ հանրապետության մարզերում:

Հրաժեշտ այբբենարանին



 Ապրիլի 14-ին և 15-ին  IԱ և IԲ դասարաններում դասվարներ  Ալիտա Միրիբյանը և Գայանե Սահակյանը անցկացրեցին օրինակելի ամփոփիչ դասեր <Հրաժեշտ այբբենարանին> թեմայով:   

 Երեխաները դասի ընթացքում ցուցադրեցին իրենց ձեռք բերած գիտելիքները, հմտությունները, բանավոր խոսքը և ամենակարևորը` իրենց տառաճանաչությունը: 
Երեխաներն ուրախ էին, մթնոլորտը` տոնական: Դասերին ներկա էին դպրոցի տնօրինությունը, ուսուցիչներ, ծնողներ: 

Thursday, April 7, 2011

Ապրիլի 7-ը մայրության և գեղեցկության տոնն է

    1991թ-ից Հայաստանում ապրիլի 7-ն ընդունվեց որպես  պաշտոնական տոն: Այն սիրված ու սպասված տոն է` լի մայրիկների ժպիտներով, ջերմությամբ ու ծաղիկներով: 
      Իսկ գիտեք, թե ինչու հենց ապրիլի 7-ը: 
      Ըստ Աստվածաշնչի` ապրիլի 7-ին հրեշտակը տիրամայր Մարիամին ավետիս բերեց` ասելով, որ 9 ամիս անց նա զավակ է ունենալու: Եվ իսկապես, այդպես էլ եղավ... 9 ամիս հետո ծնվեց Մարիամի որդին` Հիսուսը: Այդ օրվանից էլ սկսեցին նշել Սուրբ Աստվածածնի Ավետման տոնը: 
      Սիրելի մայրիկներ, շնորհավոր Ձեր տոնը...
   Ապրլի 7-ին միջոցառում տեղի ունեցավ մեր դպրոցում, որը կազմակերպել էին դպրոցի դաստիարակչական գծով փոխտնօրեն Մարինե Ասատրյանը, կազմակերպիչներ Մարինե Դավթյանն ու Նելլի Վասիլյանը, ինչպես նաև երաժշտության ուսուցչուհի` Լիլիթ Քեռյանը : Աշխորհրդի սաների գեղեցիկ ելույթներից և բարեմաղթանքներից զգացված էին և ուսուցիչները, և հրավիրված հյուրերը: