Tuesday, June 5, 2012

Երեխաների պաշտպանությանը նվիրված միջոցառում







Հրաժեշտ այբբենարանին

Ապրիլի 17-ին և 18-ին  առաջին դասարաններում տեղի ունեցան  <<Հրաժեշտ այբբենարանին>> միջոցառումներ: Դասվարներ Ս. Հակոբյանը և Գ. Թամրազյանը կազմակերպել էին ուրախ ցերեկույթներ: Երեխաները իրենց գրագիտությունը և լեզվի ճարտար խոսքը ներկայացրեցին հանդիսատեսին:





Thursday, May 17, 2012

Շաբաթօրյակ դպրոցի շրջակայքում

Ապրիլի 22-ին դպրոցի բակում անսովոր եռուզեռ էր: Աշակերտները հավաքվել  էին շաբաթօրյակի: Յուրաքանչյուր դասարանին դպրոցի բակում տրամադրված էր որոշակի տարածք: Աշակերտները իրենց դասղեկների ղեկավարությամբ կարգի բերեցին իրենց հատկացված տարածքները, ծաղիկներ տնկեցին:
Աշակերտական խորհուրդը  նույնպես իր մասնակցությունն ունեցավ կազմակերպված շաբաթօրյակին:Նրանք ներկայացել էին կանաչ տարբերանշաններով: Աշխորհրդի անդամները  կրաջրով ներկեցին դպրոցի շրջակայքի ծառերի բները, ծառերին և սյուներին փակցվեցին նախօրոք պատրաստված Պահպանել մաքրություն խորագրով  գրություններ:






   

Friday, May 4, 2012

Ապրիլի 7-ին մրցում են մայրիկները

Ապրիլի 7-ին դպրոցի դահլիճում տեղի  ունեցավ մայրության և գեղեցկության տոնին նվիրված` <Ձեզ տեսնենք մայրիկներ> խորագրով միջոցառումը: Ապրիլյան մի պայծառ օր, կազմակերպելով այս հրաշալի մրցույթը, 4Ա դասարանի աշակերտները` դասղեկ Նելլի Վասիլյանի հետ միասին, որոշեցին մայրիկներին կտրել առօրյա հոգսերից և հիշեցնել սեփական  մանկությունը: Մայրիկները բեմ հրավիրվեցին և սկսվեց մրցույթը: Ակտիվ մասնակցության և տրված հարցերին ճիշտ պատասխանների համար նրանք արժանացան ժյուրիի բարձր գնահատականին: Միջոցառման վերջում մայրիկները ստացան շնորհակալագրեր: Միջոցառումն անցավ ուրախ մթնոլորտում:









Saturday, April 14, 2012

Շաշկու մրցումներ

Մարտի 28-ին  մեր դպրոցում տեղի ունեցան շաշկու հերթական մրցումները: Մասնակցում էին տղաների և աղջիկների թմերը: Նրանք դպրոցի լավագույն  խաղացողներն են:  Տեղի ունեցավ  թեժ պայքար: Աղջիկներից առաջին տեղը գրավեց Դավթյան Թագուհին, երկրորդ տեղը`   Ոսկանյան Զինան, երրորդ տեղը` Ռեվազյան Անին:
Տղաներից  առաջին տեղը գրավեց Դավթյան Գրիշան, երկրորդ տեղը` Հովսեփյան Արմենը, երրորդ տեղը` Գրիգորյան Արմանը: Բոլորին տրվեցին պատվոգրեր: Մրցումները կազմակերպել էր  շախմատի և ֆիզկուլտուրայի ուսուցիչ Գարիկ Թովմասյանը:




Sunday, March 25, 2012

Ազգային ժողովի գավաթի խաղարկություն

Օրերս Դիլիջանի թիվ 2 դպրոցի մարզադահլիճում տեղի ունեցավ ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից կազմակերպված <<Ազգային ժողովի գավաթի>>  խաղարկության երրորդ փուլը:
Այդ մրցույթին ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին նաև մեր դպրոցի I-VI դասարանների աշակերտները: Թեժ պայքար էր ընթանում: Աշակերտները մեծ ոգևորությամբ էին հանդես գալիս: Մեր դպրոցի աշակերտները առանձնակի վարպետությամբ էին աչքի ընկնում: Պակաս ոգևորությամբ չէին խանդավառված  նաև նրանց դասվարներ Գենյա Թամրազյանը, Ալիտա Միրիբյանը, Կարինե Ղուշչյանը, Էրիկա Սևանյանը:
Արդյունքում մեր դպրոցը պարգևատրվեց ՀՀ կրթության և գիտության նախարարության վկայագրով: III Ա դասարանի աշակերտներ Սմբատ Օթարյանը, Արթուր Վարդանյանը, Սյուզաննա Գուլինյանը, Ալիսա Գրիգորյանը և V դասարանի աշակերտներ Էրիկ Դավթյանը, Խորեն Գրիգորյանը, Լաուրա Մովսիսյանը, Արաքսյա Խաչատրյանը Տավուշի մարզում գրավեցին  I տեղը և արժանացան հանրապետական փուլին մասնակցելու բարձր պատվին: Հաջողություն նրանց...