
Ապրիլի 7-ին դպրոցի դահլիճում տեղի ունեցավ մայրության և գեղեցկության տոնին նվիրված` <Ձեզ տեսնենք մայրիկներ> խորագրով միջոցառումը: Ապրիլյան մի պայծառ օր, կազմակերպելով այս հրաշալի մրցույթը, 4Ա դասարանի աշակերտները` դասղեկ Նելլի Վասիլյանի հետ միասին, որոշեցին մայրիկներին կտրել առօրյա հոգսերից և հիշեցնել սեփական մանկությունը: Մայրիկները բեմ հրավիրվեցին և սկսվեց մրցույթը: Ակտիվ մասնակցության և տրված հարցերին ճիշտ պատասխանների համար նրանք արժանացան ժյուրիի բարձր գնահատականին: Միջոցառման վերջում մայրիկները ստացան շնորհակալագրեր: Միջոցառումն անցավ ուրախ մթնոլորտում:
No comments:
Post a Comment